Սան Մարինո
Չորս կողմից շրջապատված լինելով Իտալիայի տարածքով` Սան Մարինոյի հանրապետության տարածքը 24 քառակուսի մղոն է: 301 թվականին հիմնադրված իտալական քաղաք պետությունը նաև աշխարհի ամենահին հանրապետությունն է:
Թեև երեք պատմական աշտարակները, որոնք զարդարում են նաև Սան Մարինոյի դրոշը, ներկայումս դեկորատիվ բնույթ են կրում, սակայն միևնույն ժամանակ նրանք դեռևս վերահսկում են լեռնային հատվածը:
Գեղեցիկ տեսարաններ, որոնք ձգվում են սահմանից սահման, բարձրանալ գեղատեսիլ Ռոկկա Գուաիտան` 11-րդ դարի աշտարակ, որը դարերի ընթացքում օգնել է ետ մղել զավթիչներին, տեղավորել ազգային գվարդիան և անգամ որպես բանտ է ծառայել:
Ինչու գնալ` Բացահայտեք Եվրոպայի ամենաքիչ այցու ունեցող երկրում գտնվող լեռնաշղթայի ամրոցը:
Միջազգային զբոսաշրջիկների քանակը 2017 թ.` 78,000
Նոր Կալեդոնիա
Անկախ նրանից, թե դուք նավարկում եք, սուզվում եք, թե պարզապես լողում եք ափին մոտ` նոր Կալեդոնիայի ծովածոցերը ապշեցուցիչ են:
Նայեք ավելի մոտ, որպեսզի գտնեք ուշագրավ բազմազանություն: Այստեղ ծովային կրիաների և մեծ ձկների հետ միասին հայտնաբերվել են շնաձկների տասնյակ տեսակներ:
Նոր Կալեդոնիայի ջրերի 95%-ը պաշտպանված է ,ինչը ծովային կյանքի համար ստեղծում է նպաստավոր պայմաններ. սա երազանքի վայր է բնություն սիրող ճանապարհորդների համար:
Ի տարբերություն Խաղաղ օվկիանոսի՝ ավելի հեռու գտնվող կղզիների` Նոր Կալեդոնիա շատ հեշտ է հասնել Ավստրալիայից և Նոր Զելանդիայից: Ֆրանսիական տարածք համարվող կղզու մայրաքաղաքը Նումեան է, որը ավելի քան 10,000 մղոն հեռու է Փարիզից, իսկ Ավստրալիայի Բրիսբեյն քաղաքից ընդամենը 914 մղոն է
Ինչու գնալ` Ջրասուզվիր Նոր Կալեդոնայի ծովածոցերում դուգոնգ տեսակի ձկների վտառների հետ:
Միջազգային զբոսաշրջիկների քանակը 2017 թ.` 121,000
Լիխտեյնշտեյն
Ավստրիայի և Շվեյցարիայի ալպիական մարգագետիններում սփռված Լիխտեյնշտեյնի իշխանությունն աշխարհում մեկն է այն երկու երկրներից , որոնք չունեն մուտք դեպի ծով (Մյուս պետությունն Ուզբեկիստանն է):
Այստեղ արշավային արահետները անցնում են քարքարոտ գագաթների միջով, իսկ խաղողի այգիները սփռված են զառիթափ բլուրների վրա:
Ինչու գնալ` Այցելեք հեքիաթային ամրոց լեռնային թագավորությունում:
Միջազգային զբոսաշրջիկների թիվը 2017 թ. ՝ 79,000.
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







