Մարոկկոյի մոտ հայտնաբերվել է մինչ այժմ գտնված դինոզավրի մնացորդներից ամենահինը։ Ըստ գիտնականների, այդ մնացորդները տնօրինող դինոզավրը Երկրի վրա ապրել է 168 միլիոն տարի առաջ:
Բացի այդ, սա առաջին ստեգոզավրն է, որի մնացորդները գտնվել են Հյուսիսային Աֆրիկայում, համարվում էր, որ այս սեռը տվյալ տարածքում տարածված չէ:
Ստեգոզավրերը տարածված էին Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում և Եվրոպայում: Այնուամենայնիվ, Հյուսիսային Աֆրիկայում դրանց մնացորդները նախկինում չեն հայտնաբերվել:
Ստեգոզավրները եղել են դանդաղաշարժ և քայլել են չորս ոտքերի վրա, ունեցել են վեր ցցված ոսկրատիպ ելուստներ մեջքի վրա ու պոչի մասում։ Այդ ելուստները օգտագործվել են մարմնի ջերմաստիճանի կարգավորման համար, որոշ դեպքերում՝ պաշտպանական նպատակներով, իսկ վտանգի դեպքում՝ ընտանիքի անդամներին նախազգուշական նշաններ ուղղելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







