«Բոնդ» -ի՝ հաջորդ, 25-րդ պրեմիերան տեղի կունենա 2020-ի գարնանը` ապրիլի 3-ին
Այս տարվա ապրիլին հայտարարվեց, որ «գործակալ 007»-ի դերում հինգերորդ և վերջին անգամ կխաղա Դանիել Քրեյգը, իսկ«խորհրդավոր չարագործ»-ի դերը կկերտի դերասան Ռամի Մալեքը, ով այս տարի «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում՝ կերտելով Ֆրեդի Մերկուրիին ստացել է «Օսկար» մրցանակը:
Ինչպես պատմում են ֆիլմի արտադրողները՝ ֆիլմի սկզբում Բոնդը գաղտնի գործակալ չէ։ Նա թողել է ծառայությունը և հանգիստ կյանքով է ապրում, մինչ այն պահը, երբ նրա ընկերը խնդրում է փրկել առևանգված գիտնականին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







