Business Roundtable ընկերությունների խմբի կազմի մեջ մտնող 180 ամերիկյան ընկերություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Հայտարարությամբ նրանք փորձում են գործարար շրջանակների ուշադրությունը կենտրոնացնել այն խնդրի վրա, որ բիզնեսը ԱՄՆ-ում գործում է բացառապես սեփական մասնավոր շահերից ելնելով։ Այսպիսով՝ ընկերությունների ղեկավարները կոչ են արել ԱՄՆ-ի գործարար շրջանակներին գործել ոչ միայն ներդրողների, այլև ողջ հասարակության համար:
Նրանք առաջարկել են հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ աշխատանքի կազմակերպման նոր սկզբունքներ ամրագրել։
Նշենք, որ համատեղ հայտարարությունը ստացել է «կորպորացիաների նշանակության մասին հայտարարություն» անվանումը:
Փաստաթղթի առանցքում դրված է այն գաղափարը, որ բիզնեսը պետք է բավարարի ոչ միայն իր և իր ներդրողների շահերը, այլև աշխատի տնտեսություն զարգացնել ողջ երկրի համար, ինչը կծառայի նաև հասարակության շահերին։
Հայտարարությունը ստորագրած ընկերությունների թվին են դասվում Amazon-ը, աշխարհում խոշորագույնը համարվող American Airlines ավիաընկերությունը, ԱՄՆ-ի ամենամեծ բանկը՝ JPMorgan Chase։
Business Roundtable-ը ընկերությունների խումբը «կորպորատիվ կառավարման սկզբունքների» մասին իր փաստաթուղթը հրապարակել է դեռ 1978 թ-ին։
Նշենք, որ փաստաթղթի բոլոր թարմացված տարբերակներում՝ սկսած 1997թ-ից խոսվում է սկզբունքորեն հակառակ գաղափարի մասին, այն է՝ կորպորացիաներն առաջին հերթին գոյություն ունեն,որ ծառայեն իրենց բաժնետերերի շահերի բավարարմանը:
Զարմանալի է, բայց առաջին հերթին հայտարարությունը քննադատության է արժանացել «ինստիտուցիոնալ ներդրողների խորհուրդ» ՝ ԱՄՆ շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից։ Այն հայտարարել է, որ «կրել պատասխանատվություն բոլորի առջև, նշանակում է ոչ մեկի առջև չկրել այն»։
Նրանք հավելել են, որ գործարար միջավայրում յուրաքանչյուր մասնավոր բիզնեսի եկամուտը երկարաժամկետ կտրվածքով բարելավվում է երկրի ընդհանուր տնտեսական ցուցանիշները
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







