21-րդ դարն իր հետ բերեց մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտներում արագընթաց զարգացման և մոբիլության տենդենցը, ինչն իր հերթին գրեթե ամեն օր աշխատաշուկայի առջև դնում է նորանոր պահանջներ։ Այսպիսով՝ ներկայացնենք աշխատաշուկայում ամենապահանջված ունակությունների թոփ 5-յակը։
Վերլուծություն՝ data science, տվյալների վերլուծությանն առնչվող ունակությունների ողջ համալիր։ Յուրաքանչյուր աշխատանքային բնագավառ՝, լինի դա մարկետինգը,խմբագրությունը, թե մենեջմենթը, պահանջում է վերլուծական հմտություններ։ Իդեպ գոյություն ունեն նաև վերլուծական ունակությունների զարգացմանն ուղղված հատուկ ծրագրեր, որոնք թույլ են տալիս սովորել մի շարք ալգորիթմներ, որոնք էլ իրենց հերթին հնարավորություն են ընձեռում հեշտությամբ վերլուծել հսկայական տվյալների բազաներ։
Կոնտենտ մարկեթինգ-SMM․ սոցիալական հարթակներում, տեքստերի հետ աշխատելու հմտություն։
Նեյրոբիոլոգիա, մարդկային ուղեղի և մտածողության ընկալման ունակություն։ Այն իրենից ներկայացնում է կենսաբանության և տեխնոլոգիաների համադրման կարողությունը․ յուրաքանչյուր բնագավառում լավ մասնագետի համար ուղեղի աշխատանքի իմացությունը կարևոր է աշխատանքի արդյունքների ճշգրիտ գնահատման, պլանավորման և իրավիճակի ճիշտ գնահատման հարցում։ Այն հնարավորություն կընձեռի հասկանալու մարդու ուղեղի գործառման առանձնահատկությունները և այդպիով բացահայտել ամենակարևոր օղակներից մեկի՝ որոշումների կայացման գործընթացի հիմքը։ Նեյրոբիլոգիայի հետ կապված դասընթացները կարող են մեզ մղել հետաքրքիր կառավարչական լուծումների բացահայտման։
«Փափուկ ուժ» ․ «փափուկ ուժի» հմտությունները կամ էմոցիոնալ ինտելեկտ։ Սա շրջապատի հետ հաղորդակցման ունակությունն է՝ զրուցակցին ընկալելու և հասկանալու։ Էմոցիոնալ ինտելեկտի բարձր մակարդակը խոսում է մտքի ճկունության մասին։ Այն 2020թ-ին ամենապահանջված 10 ունակություններից մեկն է։
Ռոբոտատեխնիկա և 3D տպագրություն․ Վերջին տարիներին հատկապես տեխնոլոգիաների ոլորտը սովորաբար կենտրոնացած էր գերազանցապես ծրագրավորուման շուրջ։ Բայց հիմա hardware-ի և software-ի (ապարատային և ծրագրային ապահովման) շրջանականերում առաջնությունը տրվում է առաջինին՝ այն ամենին, ինչը կապված է տեխնիկական արտադրության հետ։ Այս ոլորտում յուրաքանչյուր ձեռքբերում հանգեցնում է տնտեսության այլ ճյուղերի արմատական փոփոխման՝ շինարարություն, գյուղատնտեսություն, բժշկություն, դիզայն, կինոարդյունաբերություն։
Թբիլիսիի կենտրոնական շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել
Թբիլիսի կենտրոնական շուկայում՝ մետրոյի կայարանի հարևանությամբ, այսօր վաղ առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում է RadioTavisupleba-ն: Հրդեհը մարվել է մի...