Ճապոնիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով, մահացել է 3 մարդ: Մահվան պատճառը ջրի ակտիվ հոսքն էր նրանք մեքենաների ղեկին էին, երբ ջրի հոսքը նրանց քշել է գետը:
Իսկ 850 հազար բնակիչ Նագասակի, Սագա և Ֆուկուոկա պրեֆեկտուրաներից տեղափոխվել են տարհանման կենտրոններ: Ինչպես հայտնում են օդերևութաբանները՝ օրվա ընթացքում Ճապոնիայի հարավ-արևմուտքում ավելի քան 500 մմ տեղում է սպասվում:
Նշենք, որ վերը նշվածներից առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Սագայում, որտեղ որոշ քաղաքների փողոցներ հեղեղվել են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







