Եթովպիայում հայտնաբերված մարդկային գանգի վրա վերականգնվել է շուրջ 3,8 միլիոն տարեկան նախամարդու դեմքը։
Եթովպիայի Աֆար նահանգում շուրջ 15 տարի իրականցվում էին պալեոանթալոգիական պեղումներ։ Գանգի ծնոտային հատվածը հնագետները հայտնաբերեցին 2016 թվականի փետրվարի 16-ին։ Եվս 16 ժամ պեղումներ իրականացնելուց հետո հայտնաբերվեցին գանգի մնացած մասերը։
Գանգը ստացել է MRD անվանումը։ Այն հայտնի Australopithecus anamensis նախամարդու գանգն է, որը ապրել է մեզնից մոտավոր 3,8 ից 4,2 միլիոն տարի առաջ։
Միչիգանի համալսարանի պալեոանթալոգիական ուսումնասիրության համահեղինակ Նաոմի Լևին հայտնաբերված MRD ի վերաբերյալ ասում է․
«Նախամարդն ապրել է լճերին հարակից տարածքներում։ Մենք պատրաստվում ենք ուսումնասիրություններ կատարել այդ տարածքներում հասկանալու համար կլիմայական պայմանների առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը նախամարդու վրա՝ որպես էվոլյուցիոն փոփոխականություն»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







