Մ․թ 79 թվականին տեղի է ունեցել պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը ՝ Վեզուֆ հրաբուխի ժայթքումը, որի արդյունքում մոխրացան Հին Հռոմի երկու քաղաքներ՝ Պոմպեյը և Հերկուլանումը։
Երբեմնի այս ծաղկուն քաղաքներն անցան լավայի շերտի տակ և միայն հարյուրամյակներ ձգվող պեղումների արդյունքում հնարավոր դարձավ հասկանալ՝ ի՞նչ կա մոխրի տակ։
Ձեզ ենք ներկայացնում մի շարք. Պոմպեյի ու Հերկուլանումի պեղումների ժամանակ տարբեր կառույցների պատերին գրված մի քանի արտահայտություններ,որոնք կօգնեն հասկանալ, թե ի՞նչ էին մտածում մարդիկ մոտ 2000 տարի առաջ։
Օրինակ, քաղաքի հացատներից մեկի մոտ հայտնաբերվել է հետևյալ գրառումը․
«Ներոն կայսրի ֆինանսների պատասխանատուն ասում է, որ այս ուտելիքը թունավորված է» ։
Գինետներից մեկի մոտ հայտնաբերված պատի վրա պահպանվել է հետևյալ գրառումը
«Մենք երկու մտերիմ ընկերներ ենք, և եթե ուզում ես իմանալ, թե ով ենք մենք, մեր անուններն են՝ Գայոս և Աուլուս»։
Փաստորեն անվանական գրառումներ կատարելը սովորություն էր դեռևս հին ժամանակներում։
Հայտնաբերված քարի կտորներից մեկի վրա էլ գրված էր հետևյալը․
«Եթե որևէ մեկը չի հավատում Վեներայի գոյությանը, ապա կարող է նայել իմ սիրելիին»:
Հերթական ապացույց, որ ռոմանտիկան և սերը ապրել են մեզնից շատ առաջ։
2000 տարի առաջ ապրած մարդը չի զիջել գռեհկությամբ․
Գրառումներից մեկում՝ հայտնաբերված գլադիատորների համար նախատեսված ետնախորշ տների մոտ, ասվում է
«Գլադիատոր Անտիոքսը կախվել է այստեղ իր ընկերուհու հետ»
Սա հավանաբար ողբերգական սիրո պատմություն է, կամ էլ ո՞վ գիտի․․․
Հետաքրքիր է,որ պատերին գրառումներ թողելու սովորությունը մարդու հետ է եղել շատ վաղուց և շարունակվում է մինչ օրս։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







