Չինաստանի ազգային վիճակագրական բյուրոյի կողմից հրապարակված զեկուցման մեջ նշվում է, որ անցած 70 տարիների ընթացքում աշխարհում Չինաստանի տնտեսական և սոցիալական համախմբային ցուցանիշներն էլ ավելի են աճել, բարելավվել է նրա միջազգային կարգավիճակն՝ ավելացնելով միջազգային ազդեցությունը:
Զեկույցում նշվում է, որ 1961 թ-ից մինչև 1978 թվականն ընկած ժամանակահատվածում Չինաստանի՝ համաշխարհային տնտեսական աճում միջին տարեկան ներդրումը կազմել է 1,1 %, բայց 1979 թվականից մինչև 2012 թվականը տարեկան միջին ներդրումը կազմել է 15,9 %` զբաղեցնելով աշխարհում 2-րդ տեղը: 2013 թվականից մինչև 2018 թվականը տարեկան այդ ցուցանիշը հասել է 28,1%-ի՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
Անցած 70 տարիների ընթացքում Չինաստանի տնտեսական հզորությունը զգալիորեն աճել է՝ օրինակ 1952 թ-ին Չինաստանի ՀՆԱ-ն կազմել է 30 մլրդ դոլար մինչդեռ 2018 թվականին այն հասել է 13,61 տրիլիոն դոլարի:
1978 թվականին Չինաստանը ՀՆԱ-ով աշխարհում 11-րդն էր, սակայն 2010 թվականից` շրջանցելով Ճապոնիային դառնում է աշխարհում մեծությամբ 2-րդ տնտեսությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







