Ադրբեջանի կողմից հուլիսի 25-ին Թուրքիա ուղարկված դիվանագիտական նոտայի համաձայն՝ չեղարկվել է Թուրքիայի քաղաքացիների համար Ադրբեջան մուտքի վիզան։
Թուրքիայի քաղաքացիների համար Ադրբեջանում առանց վիզայի ներկայության առավելագույն ժամկետը կազմելու է երեսուն օր։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Հիշեցնենք, որ դեռ 2007թ-ին Անկարան միակողմանի կարգով չեղարկել էր վիզային ռեժիմը Ադրբեջանի քաղաքացիների համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







