NASA-ն հայտնում է, որ երկիր մոլորակին է մոտենում աստերոիդ, որն իր չափերով մեծ է Օստանկինոյի հեռուստաաշտարակից։ 1967-1975 թվականներին այդ հեռուստաաշտարակը, որի բարձրությունը հասնում է 540 մետրի, եղել է աշխարհի ամենաբարձր շինությունը։ 2000QW7 անվանումով աստերոիդն արդեն սեպտեմբերի 14-ին կլինի մաքսիմալ մոտ երկրին։
Այս ամենի հետ մեկտեղ նշվում է, որ նույն օրը երկրին կմոտենա 260 մ տրամագծով մեկ այլ աստերոիդ, որը կլինի նույն հեռավորության վրա, ինչ 2000QW7-ը։
Ավելի վաղ հայտնում էին, որ երկրին մոտենում է աստերոիդ, որն իր չափերով համարժեք է Քեոփսի բուրգին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







