Daily Mail-ը հայտնում է, որ չինացիները Լուսնի վրա տարօրինակ երևույթ են նկատել։ Հուլիսի վերջին արվել են լուսանկարներ՝ լուսնի խառնարաններից մեկի ուսումնասիրության ժամանակ, որտեղ երևում է անսովոր մարմինը։ Դեռևս գիտնականներին չի հաջողվում պարզել, թե ինչ բացատրություն ունի այն, սակայն հստակ նշվում է, որ այն անսովոր գույն և մածուցիկ կառուցվածք ունի։
Ըստ գիտնականների` այս երևույթները եղել են լուսնի խառնարանային վերին շերտի բաղկացուցիչ մաս, սակայն մետեորիտների՝ մակերևույթ ընկնելու արդյունքում փոփոխությունների են ենթարկվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







