Հարավային Ամերիկայի Թենեսի նահանգի դպրոցներից մեկում արգելել են գրադարանից վերցնել և կարդալ հանրահայտ «Հարրի Փոթեր» գիրքը։ Այս մասին հայտնում է Tenessean թերթը։
Ուսումնական հաստատության ղեկավարության և ուսուցիչներից մեկի՝ Դեն Ռիխելի կարծիքով, գրքում պատմվում է անեծքների և կախարդությունների մասին, որը ներկայացվում է որպես ֆանտաստիկ գրականություն։
Ռիխելի խոսքերով նա խորհրդակցել է ամերիկացի էկզորսիզտների հետ և վերջիններս խորհուրդ են տվել նրան հեռացնել դպրոցականների սեղաններից այդ գիրքը։
Նշենք, որ Էկզորսիզմը կաթոլիկական ծես է, որով մարդու միջից դևերի, չար ոգիների և այլ գերբնական արարածների են վանում՝ աղոթքների և որոշակի կրոնական արարողությունների միջոցով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







