Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 1980 թվականին 29 ամյա ամերիկուհի Նեվադա Քեթի Վուդսը մեղադրվել է 19-ամյա ուսանողուհի Միշել Միտչելի սպանության մեջ և դատապարտվել ազատազրկման։
2015 թվականին սպանության տեղում հայտնաբերված հետքերի գենետիկական ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում իրական մարդասպանի անունը, ում 2018 թվականին ևս 2 աղջիկների մահվան մեղադրանքով դատապարտում են ցմահ ազատազրկման։
Ընդամենը օրեր առաջ՝ օգոստոսի 27-ին, կառավարությունը որոշում է ընդունում Քեթի Վուդսին տրամադրել դրամական փոխհատուցում՝ 3 միլիոն դոլարի տեսքով։ Վերջինիս փաստաբանը նշում է, որ ոչ մի գումար չի կարող փոխարինել անցած 35 տարիներին, սակայն դա գոնե կօգնի բարեկեցիկ կյանք վարել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







