Ըստ Daily Mail-ի՝ Անգլիայի Բերքշիր շրջանի Բոքսֆորդ գյուղում հայտնաբերված Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի խճանկարն ամբողջությամբ պեղվել է։ Շուրջ 1600 տարվա հնության խճանկարը հայտնաբերվել էր 2017թ.-ին, սակայն ամբողջությամբ բացվել է միայն վերջերս: Այն իր տեսակի մեջ հայտնի խճանկարներից է և փորձագետների հավաստմամբ՝ եզակի նմուշ է Մեծ Բրիտանիայի տարածքում:
Անձրևային եղանակը չխանգարեց շուրջ 3հզ մարդու գալու և տեսնելու այդ խճանկարը, որի վրա պատկերված է մի հատված հունական առասպելից, որտեղ մրցում էին պելոպները՝ արքայադուստր Հիպպոդամիայի սիրո համար։ Հնագետները նշում են, որ սա մեծ բացահայտում է Բրիտանիայի՝ հունական մշակույթի հետ ունեցած կապերի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







