Ավստրալիայի Գիտական և կիրառական հետազոտությունների պետական ասոցիացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Կորալյան ծովի խորքերում ստորջրյա ուսումնասիրությունների արդյունքում, որոնք տևել են 28 օր, գիտնականները հայտնաբերել են անհայտ ծագման հողաթմբեր և հրաբուխներ։
Ջրային գիտահետազոտական ուսումնասիրության ընթացքում արվել են նկարներ և քարտեզագրումներ, որոնք թույլ կտան հեշտացնել ուսումնասիրության հետագա գործընթացը։
Ուսումնսաիրող խմբի ղեկավարը նշել է, որ այն, ինչ հայտնաբերվել է Կորալյան ծովի խորքերում, կօգնի հասկանալ մի շարք երկրաբանական գործընթացներ, որոնք ընթանում են ծովերի և օվկիանոսների խորքերում։ Հողաթմբից մի կտոր լաբորատոր ուսումնասիրության է ենթարկվելու, որը թույլ կտա պարզել ծովի խորքում տեկտոնական շարժերի գործընթացները։
Հայտնաբերված հրաբուխները ևս անհայտ ծագման են, սակայն որոշակի ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ դրանցից ամենահինը 60 միլիոն տարեկան է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







