Վրաստանի խորհրդարանն երկրի վարչապետ է ընտրել Ներքին գործերի նախկին նախարար Գեորգի Գախարիան: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
Խորհրդարանականները հաստատել են երկրի նոր վարչապետի թեկնածությունը, ինչպես նաև նրա կազմած նախարների կազմը և կառավարական ծրագիրը:
Նոր վարչապետին վրացական խորհրդարանում աջակցություն են հայտնել 150 պատգամավորներից 98-ը: Նշենք, որ Գեորգի Գախարիան 2012-ից թ ի վեր արդեն հինգերորդ վարչապետն է։
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական էր տվել սեպտեմբերի 2-ին:
Գիորգի Գախարիա — Վրաստանի վարչապետ,
— Մայա Ցխիտիշվիլի — տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար
— Նաթիա Թուրնավա — էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար
— Դավիթ Զալկալիանի — ԱԳ նախարար
— Իվանէ Մաճավարիանի — ֆինանսների նախարար
— Միխեիլ Բատիաշվիլի — կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
— Լեվան Դավիթաշվիլի — շրջակա միջավայրի պաշտպանություն և գյուղատնտեսություն նախարար
— Եկատերինա Տիկարաձե — բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար
— Վախտանգ Գոմելաուրի — ՆԳ նախարար
— Իրակլի Ղարիբաշվիլի — պաշտպանության նախարար
— Թեա Ծուլուկիանի — արդարադատության նախարար
— Քեթեվան Ցիխելաշվիլի — հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







