Ուկրաինայի օտարման գոտու վարչության պետական ծառայության հաղորդագրությունում նշված է, որ դեպի Չեռնոբիլ զբոսաշրջիկների քանակն աճել է. այցելուների թիվն ավելացել է շուրջ 5 անգամ։ Միայն օգոստոս ամսին շուրջ 14,4 հզ զբոսաշրջիկ է այցելել Չեռնոբիլ։
Այցելուների ավելացման հավանական պատճառ է համարվում «Չեռնոբիլ» ֆիլմի ցուցադրությունը:
Ամենից շատ զբոսաշրջիկներ են գալիս Չեռնոբիլ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Լեհաստանից և ԱՄՆ-ից։
Նշենք, որ Չեռնոբիլը զբոսաշրջիկների համար բաց է 2011 թվականից։
Հնդկաստանին կոչեր են արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ԶԼՄ
Հայաստանի հետ զարգացող հարաբերությունների ֆոնին կոչեր են հնչում Հնդկաստանին՝ ճանաչելու Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, գրում է The Week-ը։...