Ինչպես հայտնում է Radar-ը, հոլիվուդյան դերասանուհի, սցենարիստ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան և ի վերջո հումանիստ Անջելինա Ջոլին, ով արժանացել է Օսկարի և Ոսկե գլոբուսի, պատրաստվում է կրկին երեխա որդեգրել։ 44-ամյա Ջոլին դեռևս չի որոշել, թե որ երկրից է որդեգրելու երեխային, թեպետ շշուկներ են պտտվում, որ դա կլինի ամենայն հավանականությամբ Սիրիան։
Ըստ լուրերի, դերասանուհին որոշել է գնալ այս քայլին այն բանից հետո, երբ նրա 15 ամյա որդին՝ Մեդոքսը, ով Կամբոջայից է, որոշել է գնալ Կորեա՝ ապրելու համար:
Նշենք, որ բացի որդեգրած երեխաները, Բրեդ Փիթի հետ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում Ջոլին ունեցել է 3 երեխա՝ 13-ամյա դուստրը՝ Շայլոն և 11-ամյա երկվորյակներ Նոքսն ու Վիվյենը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







