РИА Новости-ի փոխանցմամբ, Միջազգային աստղագիտական միությունը հայտնում է, որ Ղրիմի աստղագետ Գենադի Բորիսովը հայտնաբերել է առաջին գիսաստղը, որն ունի միջաստղային դիրքավորում։
Միջազգային աստղագիտական միության «Փոքր մոլորակներ»-ի կենտրոնի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ C / 2019 Q4 (կամ հայտնաբերողի անունով՝ Բորիսով) գիսաստղը հայտնաբերվել է աստղադիտակի միջոցով ՝ օգոստոսի 30-ին և գտնվում է ուշադրության կենտրոնում մի շարք աստղագետների կողմից։ Գիսաստղն այժմ անցնում է արեգակնային համակարգի միջով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







