Սննդի տեխնոլոգներն առանձնացրել են այն 5 բաղադրիչների անունները, որոնք ամենից հաճախ են կեղծվոմ և փոխարինվում այլ բաղադրիչներով՝ բազմաթիվ ուտեստներ պատրաստելիս։
Դրանցից առաջինը կանաչ ոլոռն է, որը համեմատաբար թանկ է համարվում և հնարավոր է աճեցնել տարվա կոնկրետ ժամանակահատվածում։ Այս է պատճառը, որ հաճախ կանաչ ոլոռը փոխրինում են սոյայի հատիկներով՝ օգտագործելով համապատասխան սննդային ներկանյութերը։
Հաջորդ բաղադրիչը ձկնկիթն է կամ ինչպես բոլորին է հայտնի՝ իկռան։ Այն ամենից հաճախն է կեղծվում և մարդիկ շատ անգամ գնում են այն՝ ուղղակի ուտեստին գեղեցիկ տեսք հաղորդելու համար, քանի որ իրական ձկնկիթը ոչ բոլորի գրպաններին է հասու։ Սակայն սննդի տեխնոլոգները զգուշացնում են, որ արհեստական ձկնկիթին հավելած ներկանյութերը կարող են վնասակար ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։
Ծովային սնկերը համարվում են դելեկատեսներ։ Շատերը գնում են այս սնկերը սառեցված վիճակում ՝ պատկերացում չունենալով , թե ինչ տեսք ունեն դրանք իրականում։ Խաբեություններից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս դրանք գնել բնական ակվարիումներից։
Որքան էլ որ զարմանալի է այս շարքում կա հատապտուղ՝ հապալասը։ Այն կեղծում են շատ հաճախ և հիմնականում յոգուրտների մեջ։
Եվ վերջապես հինգերորդ և երևի թե ամբողջ աշխարհում ամենից շատ կեղծվող սննդային բաղադրիչը՝ միսն է։ Մսի հետ կապված բոլորիս հայտնի կեղծման դեպքերից զատ, այժմ սննդի տեխնոլոգները զգուշացնում են զգոն լինել անգամ ռեստորաններում, որտեղ սկսել են օգտագործել հատուկ սոսինձ, որը հմտորեն իրար է միացնում տարբեր մսակտորներ և մատուցվում որպես սթեյք։ Թեպետ ուշադիր լինելու դեպքում հնարավոր է նկատել փակցված հատվածները։
Այսպիսով, սննդի տեխնոլոգները խորհուրդ են տալիս սնվել համեղ և առողջ, չմոռանալով ուշադիր լինել, թե ինչ ենք գնում կամ որտեղից ենք սնվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







