Այսօր աշխարհում կան միլիոնավոր մարդիկ, ովքեր նախընտրում են տանը պահել որևէ ընտանի կենդանու կամ ինչու ոչ՝ նաև ոչ ընտանի կենդանու։ Ներկայացնում ենք աշխարհի ամենաթանկարժեք կենդանիների ցանկը․
Տիբեթյան մաստիֆ
Տիբեթյան մաստիֆը համարվում է շատ թանկարժեք ցեղատեսակ։ Այս շներն ի սկզբանե եղել են Տիբեթյան վանական համալիրներում և ապահովել են տարածքի անվտանգությունը։ Կենդանասերները գուցե գիտեն, որ այս ցեղատեսակի շները շատ թանկ արժեն, սակայն այն, որ Տիբեթյան մաստիֆի ձագին 2014 թվականին մի չինացի մեծահարուստ գնել է 1,900,000 ամերիկյան դոլարով ՝ ընդունենք, որ ապշեցուցիչ փաստ է։
Սպիտակ առյուծ
Սպիտակ առյուծներն ապրում են Աֆրիկայում, սակայն նրանց այնտեղ վերջին անգամ տեսել են 1994 թվականին։ Սա թույլ է տալիս նրանց դասել վերացող կենդանիների շարքին։ Այսօր սակայն տարբեր երկրների կրկեսներում և կենդանաբանական այգիներում կարելի է հանդիպել նրանց։ Սպիտակ առյուծի մեկ ձագն արժե 138 հզ դոլար, սակայն բոլոր երկրներում չէ, որ նրան պահելը կամ գնելը համարվում է օրինական։
Եղջյուրավոր բզեզ
Տանը տերարիումներ պահելու սիրահարների համար ամենաթանկարժեք հաճույքը՝ բզեզ-եղնիկից, կամ ինչպես ասում են՝ եղջյուրավոր բզեզից ունենալն է, որը արժի 89 հզ դոլար։ Դե իհարկե, ճաշակի հետ չես վիճի։
Ձի
Առաջին հայացքից սովորական այս կենդանին, որին կարելի է հանդիպել ցանկացած երկրում, փաստորեն այդքան էլ հասանելի չէ։ Ամերիկայում մրցարշարերից մեկի ժամանակ 200 մետրը 9,8 վարկյանում անցած արագավազ ձին վաճառվեց 16 միլիոն դոլարով։ 2018 թվականին այս ռեկորդակիր կենդանին սատկեց, սակայն նա ունի իր փոքրիկին, որին անվանակոչել են Ֆորեստ և որից ունեն մեծ ակնկալիքներ։ Հնարավոր է, որ Ֆորեստը գերազանցի իրենից առաջ սահմանած ռեկորդը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







