Greenpeace AirVisual միջազգային էկոլոգիական կազմակերպությունները հրապարակել են աշխարհի ամենակեղտոտ քաղաքների ցանկը։
Ցանկի 30 ամենակեղտոտ քաղաքներից 22-ը գտնվում են Հնդկաստանում։ Ցանկում առաջինը Դելին է, որտեղ բնակչության թիվը հասնում է 900 հազար մարդու։
Առաջին 200 ամենակեղտոտ քաղաքներից 50-ը գտնվում են Չինաստանում։ Պեկինը 122-րդ տեղում է, թեպետ քաղաքային իշխանությունները քայլեր են ձեռնարկում, որպեսզի մյուս տարի Պեկինն առհասարակ լքի աշխարհի ամենակեղտոտ քաղաքների ցանկը։
Միջազգային առողջապահական կազմակերպությունը հայտնում է, որ աղտոտված քաղաքներում հենց աղբի ՝ օդի վրա ունեցած ազդեցությունների պատճառով տարեկան մահանում է մոտ 7 միլիոն մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







