Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Ուզբեկստանի իշխանությունների կողմից պաշտոնական հայտ է ստացվել Թուրքալեզու պետությունների կազմակերպությանը միանալու նպատակով:
Նա նաև հավելել է, որ անդամակցության գործընթացը նախատեսվում է արագ ավարտել։
Նշենք, որ Թուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդը թուրքալեզու երկրները միավորող միջազգային կազմակերպություն է, որը նպատակ է հետապնդում խորացնել անդամ երկրների միջև բազմակողմ համագործակցություն։ Այն ստեղծվել է 2009թ. Նախիջևանում։
Վերջերս Ադրբեջանում տեղի է ունեցել այս կազմակերպության անդամ երկրների ազգային անվտանգության մարմինների ղեկավարների հավաքը։ Եվ չնայած կազմակերպության ստեղծման հիմքում դրված է «թյուրքալեզու» լինելու սկզբունքը, այնուամենայնիվ, հանդիպումների աշխատանքային լեզուն գերազանցապես ռուսերենն է, քանի որ այն հասկանալի է եղել Ղազախստանը, Ղրղզստանը և Ադրբեջանը ներկայացնող գործիչներին։
Աղբյուրը հայտնում է նաև, որ Ղազախստանը այս կազմակերպությանը իր անդամակցման մասին հայտնել էր դեռ 2016թ. -ից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







