Deutsche Welle մեդիաընկերությունը հայտնում է, որ Գերմանիայի մշակութային և արդյունաբերական կենտրոններից մեկը համարվող Շտուտգարտ քաղաքում տեղի է ունեցել առաջին օդային տաքսիի փորձարկումը։
Volocopter ընկերության կողմից արտադրված համանուն տաքսին օդում է եղել մի քանի րոպե և ղեկավարվել է ներքևում կանգնած մարդկանց կողմից։
Փորձարկումն իրականացվել է Mercedes-Benz ավտոընկերության թանգարանի մոտակայքում։
Volocopter ընկերությունը հույս ունի ստանալ թույլտվություն կառավարության կողմից և շահագործել նմանատիպ տաքսիները մոտ 2-3 տարուց։ Ինչպես նշում են օդային տաքսի արտադրողները, սա կօգնի քաղաքային տրանսպորտին և կկարողանա անել այնպես, որ խցանումներ այլևս չլինեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







