ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների վարչության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ գրեթե բոլոր տեսակի էլեկտրոնային ծխախոտները, անգամ ամենաշատ տարածում ունեցող անանուխի համով ծխախոտները, կարգելվեն ԱՄՆ-ում։ Պատճառը վերջերս գրանցված հիվանդությունն է, որով, ըստ պաշտոնական տվյալնների, տառապում է արդեն 500 մարդ և մահացել է շուրջ 6 մարդ։
Այդ ծխախոտները մեծ տարածում ունեն մասնավորապես դպրոցականների շրջանում և իրենցից փաստորեն մեծ վտանգ են ներկայացնում։ Այս ամենի վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահայտել նաև Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, ով շեշտել է, որ ունի տղա և չի ցանկանում, որ նա էլ հնարավորություն ունենա օգտվել վնասակար երևույթից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







