Փոթորիկը, որ ձևավորվել է Խաղաղ օվկիանոսում, շարժվում է դեպի Մեքսիկայի ափեր, այս մասին հայտնում է ԱՄՆ փոթորիկների դիտարկման ազգային կենտրոն։
«Լորենա» փոթորիկը ներկայումս գտնվում է Մեքսիկայի Կոլիմա նահանգի Մանսանիլիո քաղաքից 55 կմ հարավ-արևմուտք և այժմ շարժվում է հյուսիս-արեւմուտք ՝ 5,2 մ/վ արագությամբ: Քամու արագությունը դրա սահմաններում կազմում է մոտ 33.3 մ / վ ։
Կանխատեսվում է, որ այս փոթորիկը հորդառատ անձրևների և ավերածությունների պատճառ է դառնալու Մեքսիկայում։ Մեքսիկան պատրաստվում է դիմադրել փոթորկին։
Նշենք, որ վերջերս Ամերիկա աշխարհամասերում անդադար փոթորիկներ են տեղի ունենում, որոնք ավերիչ են դարձել աշխարհամասի տարբեր երկրների համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







