Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2019 թվականի սեպտեմբերի 20-ին ստորագրել է հրամանագրեր, որոնցով հավանություն է տրվել հանրապետության և Եվրամիության միջև վիզաների տրամադրման դյուրացման և երկրում առանց թույլտվության գտնվող անձանց ռեադմիսիայի մասին համաձայնագրերի նախագծերին, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ համաձայնություն է տրվել համաձայնագրերի նախագծերի շուրջ հետագա բանակցությունների անցկացմանը և համաձայնագրերի ստորագրմանը։ Եվրամիության հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին որոշումն ընդունվել է հաշվի առնելով «Բելառուսի քաղաքացիների համար շարժունակության բարձր նշանակության ըմբռնումից և միայն հնարավոր բոլոր ռիսկերի և հետևանքների մանրակրկիտ գնահատումից հետո», — ուրբաթ օրը հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը:
Դիվանագետի խոսքով ՝ համաձայնագրերը կընդունվեն «փաթեթով» և ուժի մեջ կմտնեն միաժամանակ: Սակայն դրա համար նրանք պետք է վավերացվեն Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի կողմից և հավանության արժանանան Եվրախորհրդարանի կողմից։ Համաձայնագրերի փաթեթի ընդունմամբ, բացի վիզային ընթացակարգերի պարզեցումից, Բելառուսի քաղաքացիների համար նախատեսված են նաև իջեցված վիզային վճարներ: Այսպես, համաձայնագիրը թույլ կտա նվազեցնել վիզայի արժեքը 60-ից մինչև 35 եվրո: Հաշվի առնելով 2020 թվականի փետրվարին Շենգենյան վիզայի արժեքի մինչև 80 եվրոյի բարձրացումը, Բելառուսի և ԵՄ-ի միջև կնքվող համաձայնագիրը Հանրապետության քաղաքացիներին թույլ կտա արդեն հաջորդ տարի վիզա ստանալ ավելի քան երկու անգամ խնայողությամբ:
«Վստահություն ենք հայտնում, որ ԵՄ-ի հետ համաձայնագրերը դրական դեր կխաղան քաղաքացիների փոխադարձ ուղևորությունների դյուրացման միջոցառումների համատեքստում, ինչի վրա մշտապես աշխատում է բելառուսական կողմը, դրանք կծառայեն մեր ներդրումային գրավչության բարելավմանը, ներգնա զբոսաշրջության զարգացմանը, միջմարդկային շփումների ընդլայնմանը», — ընդգծել Է դիվանագետը:
Նշենք, որ Համաձայնագրի ընդունման նախապատրաստման և համապատասխան բանակցությունների վարման գործընթացը Բելառուսի Հանրապետության և Եվրամիության միջև ընթացել է շուրջ հինգ տարի։ Բելառուսի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի նախագիծն արդեն ներկայացվել է Եվրամիության խորհրդի աշխատանքային մարմինների քննարկմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







