The Telegraph-ի տվյալներով՝ WADA-ը (Համաշխարհային հակադոպինգային գործակալություն) կասկածում է, որ Ռուսաստանը վերջին 18 ամիսների ընթացքում մանիպուլյացիայի է ենթարկում մարզիկների՝ դոպինգի ընդունման մասին տեղեկատվությունները ՝ անցյալում մարզիկների դոպինգի օգտագործումը թաքցնելու նպատակով:
Այսպիսով, լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանը ներկայացնող մարզիկները կարող են հեռացվել Տոկիոյում 2020 թ.-ի օլիմպիական խաղերին մասնկացելու հնարավորությունից Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի տվյալների մանիպուլյացիայի կասկածների պատճառով: Այսպիսով, Ռուսաստանը փորձում է թաքցնել այն փաստը, որ մարզիկներն անցյալում պարբերաբար դոպինգ են օգտագործել։
Այս մասին սեպտեմբերի 21-ին հայտնել է բրիտանական The Telegraph պարբերականը ՝ վկայակոչելով իր գաղտնի աղբյուրները ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







