Մասնավորապես, պայթեցվել են Լինսի քաղաքի մոտ գտնվող գյուղի մզկիթներնն ու մինարեթները, ընդ որում այս շրջանը հայտնի է նաև «Չինաստանի փոքրիկ Մեքքա» անվանումով, քանի որ այստեղ կենտրոնացած է Չինաստանի ամենամեծ մահմեդական ազգությունը ՝ Հուի:
Պարբերականի տվյալներով՝ իշխանությունները երեք մզկիթ են փակել նաև Յունան նահանգում, իսկ ամբողջ երկրում արգելել են արաբական գրերի օգտագործումը:
Դեռ 2018 թ-ի օգոստոսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության ներկայացուցիչները հայտարարել էին, որ իրենց տրամադրության տակ «օբյեկտիվ տվյալներ» կան այն մասին, որ Սինցզյանի ուղղիչ ճամբարներում իբր ամենայն հավանականությամբ հակաօրինական կերպով պահվում են մինչև 1 մլն ույղուր (թուրքալեզու, իսլամադավան ազգություն Չինաստանում):
Գերազանցապես ույղուրներով բնակեցված Սինցզյանը Չինաստանում նորմատիվ իրավական հարթակում ամրագրված է որպես ահաբեկչության ծայրահեղականության դեմ պայքարի առանցքային դաշտ է: Իսկ նախաձեռնված ռեպրեսիվ միջոցառումները չինական իշխանությունների կողմից մեկնանաբանվում են որպես հակաահբեկչական քաղաքակունությունից դրդված որոշումներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







