Մեծ Բրիտանիայի կառավարությունը հետաքննություն է սկսել 178-ամյա պատմություն ունեցող հնագույն Բրիտանական զբոսաշրջային ընկերության կործանման հարցում Thomas Cook-ի ղեկավարության դերի վերաբերյալ: Թագավորության բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության հարցերով նախարար Անդրեա Լիդսը անվճարունակության պետական գործակալությանը կարգադրել է մանրակրկիտ ստուգել կառավարիչների գործունեությունը, բացահայտել զբոսաշրջային ընկերության սնանկացման պատճառները:
Նման որոշում է կայացվել վերջին շրջանում ընդհանուր առմամբ 18,7 մլն ֆունտ ստեռլինգ (23,2 մլն դոլար) ստանալու վերաբերյալ հանրության կոշտ քննադատության ֆոնին այն ժամանակ, երբ ընկերությունը դժվարացել է վերադարձնել:Մեծ Բրիտանիայի քաղավիացիայի վարչությունը արդեն հայրենիք է վերադարձրել սնանկացած տուրիստական ընկերության 14,7 հազար ուղևորի: Առաջիկա 13 օրերին նախատեսվում է հայրենիք վերադարձնել ավելի քան 135 հազար մարդու ։ Քաղավիացիայի վարչութունը հայտարարության է տարածել, ըստ որի, իրենք կառավարության և ավիացիոն ոլորտի հետ աշխատում են շուրջօրյա, որպեսզի վերացնեն ավիաընկերության գործունեության դադարեցման պատճառով առաջացած խնդիրները:
Հիշեցնենք, որ Thomas Cook – ը իր գործունեությունը սկսել է 1841 թվականից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







