Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդհատել է իր այցը Նյու Յորք, որտեղ նա մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին և մեկնել Լոնդոն: Կառավարության ղեկավարի աշխատանքային գրաֆիկի վերանայման մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորության Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել Brexit-ի նախաշեմին խորհրդարանի աշխատանքը հինգ շաբաթով դադարեցնելու իր որոշում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Դատարանը փաստորեն ընդունել է ընդդիմադիր կուսակցությունների իրավացիությունը, որոնք վարչապետի որոշման մեջ անմիջապես նկատել են ոչ այլ ինչ, քան Brexit-ի գործընթացին խորհրդարանի միջամտությանը խոչընդոտելու փորձ: Այն բանից հետո, երբ դատարանը վճիռ է հրապարակել, երկրի երեք խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Ջոնսոնին կոչ են արել լքել իր պաշտոնը, սակայն նա առայժմ դա անելու ոչ մի մտադրություն չի ունի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







