Չինաստանի մայրաքաղաք Պեկինում սեպտեմբերի 25-ին հանդիսավոր պայմաններում բացվել Է աշխարհի խոշորագույն միջազգային օդանավակայաններից մեկը՝ Դասինը: Օդանավակայանի բացման արարողությանը մասնակցել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Օդանավակայանն առաջին չվերթներն ընդունել է սեպտեմբերի 25-ին: Օդանավակայանի կառուցման համար ներդրվել է ընդհանուր առմամբ 80 մլրդ յուան (մոտ 11,7 մլրդ դոլար), ինչը Չինաստանում օդանավակայանների պատմության մեջ խոշորագույն ներդրումներից է։
Դասին օդանավակայանը գտնվում է Պեկինի կենտրոնից 46 կիլոմետր դեպի հարավ: Չինաստանի կառավարութունը նախատեսում է օդանավականի ուղևորահոսքերի ծավալներն ավելացնել և այն դարձնել աշխարհում խոշորագույն օդավանակայանը։
Ներկայումս օդանավակայանը կարող է ընդունել 45 մլն ուղևոր, 2025 թվականին կարող է ընդունել՝ 72 միլիոն, իսկ 2040 թվականին՝ 100 միլիոն մարդու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







