Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտարարել է Ֆրանսիայի հարավում գտնվող այդ քաղաքի փողոցներից մեկը, բուլվարները կամ հրապարակները անվանակոչելու մտադրության մասին՝ ի պատիվ երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակի, ով մահացել է սեպտեմբերի 26-ին ՝ կյանքի 87-րդ տարում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Nice-Matin թերթը։
«Ես կառաջարկեմ Ժակ Շիրակի անունը տալ այն հասարակական վայրին, որն իր նշանակությամբ կհամապատասխաներ նրան, ինչ նա մարմնավորել Է Ֆրանսիայի համար»,-հայտարարել է Էստրոզին:
Քաղաքապետը հիշեցրել է, որ քաղաքում ավելի վաղ հավերժացվել են Ֆրանսիայի նախորդ նախագահների անունները. Նիսում կա Շառլ դը Գոլի հրապարակ, Ժորժ Պոմպիդու բուլվար և Ֆրանսուա Միտերանի բուլվար: Նախաձեռնությունը կառաջադրվի մոտակա քաղաքային խորհրդում:
Ժակ Շիրակի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին՝ Փարիզի 7-րդ օկրուգում ՝ Հաշմանդամների տան առջև: Հանրապետության նախկին նախագահին կհուղարկավորեն Մոնպառնաս գերեզմանատանը։ Սեպտեմբերի 30-ը Ֆրանսիայում հայտարարված է համազգային սգո օր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







