Սեպտեմբերի 28-ին Աֆղանստանում ընթացող նախագահական ընտրությունների ընթացքում երկրում ոչնչացվել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորման շուրջ 34 զինյալ և կալանավորվել 18 թալիբներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Khaama Press-ին։
Աֆղանստանում նախագահական ընտրությունների օրը թալիբների 113 հարձակման հետևանքով առնվազն 32 մարդ Է զոհվել, ևս 123 մարդ տուժել է։
Անվտանգության ծառայությունների տվյալներով՝ երկրում ընդհանուր առմամբ երկրում թալիբների դեմ 29 գործողություն է իրականացվել։
Աֆղանստանում նախագահական ընտրությունները անց էին կացվում երկրում անվտանգության ուժեղացված ռեժիմի պայմաններում, քանի էր «Թալիբան» արմատական խմբավորումը հայտարարել էր քվեարկությունը տապալելու իր մտադրության մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







