Կիպրոսի ափերին հորատումների հետևանքով Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների հարցը կբարձրացվի հոկտեմբերի 14-ին ` Արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է տարածել Եվրամիության դիվանագիտական ծառայությունը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկ Մոգերինիի և Կիպրոսի արտգործնախարարի զրույցի արդյունքում:
Հաղորդագրության մեջ կոչ է արվում Թուրքիային` ընդունելու Կիպրոսի կառավարության առաջարկը և բացառիկ տնտեսական տարածքների սահմանազատման հարցը վերանայել երկխոսության և բանակցությունների մթնոլորտում` համաձայն բարիդրացիական հարաբերությունների սկզբունքի:
Իսկ հորատումների հետագա շարունակման դեպքում քննարկվում է նպատակային միջոցներ ձեռք առնելու հարցը:
Ավելի վաղ Եվամիությունը սպառնացել էր Թուրքիայի նկատմամբ քայլեր ձեռնարկել` կիպրական ափերին անդադար հորատումներ իրականացնելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







