Իրաքում անկարգությունների և բախումների հետևանքով առնվազն 104 մարդ Է զոհվել և ավելի քան 6 հազարը՝ տուժել: Այս տվյալները, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, կիրակի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Իրաքի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Սաադ Մաանը:
Վերջինիս խոսքով ՝ բախումների զոհ են դարձել ուժային կառույցների ութ աշխատակիցներ, վիրավորվել է ավելի քան 1,2 հազար մարդ:
Գեներալ-մայորը հայտնել է նաև, որ ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումներ չեն եղել, իսկ կառավարական ուժերը նպատակաուղղված կրակ չեն բացել ակցիաների մասնակիցների վրա:
Տուժողների վրա հարձակումների մեջ Մաանը մեղադրել է « չարագործներին » ։ Նա հավել է նաև, որ այժմ ընթանում է հետաքննություն վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով։
Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ անկարգությունների ընթացքում այրվել են ավելի քան 50 հասարակական շենքեր և տարբեր կուսակցությունների ութ գրասենյակներ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից Իրաքի տարբեր շրջաններում սկսվել են հակակառավարական ելույթներ։ Ակցիայի կազմակերպիչները ակցիայի անցկացման պատճառ են անվանում երկրում կյանքի վատ պայմանները և կոռուպցիայի աճը։ Բողոքի ակցիաները արագորեն վերածվել են անկարգությունների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







