ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ ԱՄՆ-ն նոր, աննախադեպ զենք է մշակում: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի-ն:
Կրեմլը հայտարարել է, որ ուշադրությամբ հետևում է այս ոլորտում Վաշինգտոնի գործողություններին:
Իր հերթին ՌԴ Նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մոսկվան չի ցանկանում զենքի նոր մրցավազք:
Ըստ Պեսկովի՝ նոր հրթիռներ ստեղծելու Վաշինգտոնի գործողություններն են հենց հանգեցրել Միջին և փոքր հեռահարության հրթիռների չեզոքացման վերաբերյալ պայմանագրի խախտման, ինչը միջազգային անվտանգության կարևորագույն փաստաթուղթ է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







