2019թ. համար Խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդ Ալին խաղաղության, համերաշխության և սոցիալական արդարության ոլորտում իր կատարած կարևոր դերի համար: Այս մասին տեղեկատվություն է տարածել Նոբելյան մրցանակի կոմիտեն:
Դափնեկիրը նախաձեռնել է շատ կարևոր բարեփոխումներ, որոնք շատ քաղաքացիների լավագույն կյանքի և լուսավոր ապագայի հույս են ներշնչում:
Աբի Ահմեդ Ալին Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության վարչապետն է 2018թ. ապրիլից: Ալին առաջին եթովպացին է, ով արժանացել է Նոբելյան մրցանակի:
2019թ-ի խաղաղության նոբելյան մրցանակը այս բնագավառում 100-րդ հոբելյանականն է:
Ալֆրեդ Նոբելը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել սոցիալական խնդիրների և խաղաղության հարցերի նկատմամբ: Նրա հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել Բերտա ֆոն Սաթները, ով Եվրոպայում խաղաղության առաջմղման շարժիչ ուժն է եղել: Ուստի ոչ պատահականորեն խաղաղությունը անվանակարգում հինգերորդ մրցանակն էր, որը հիշատակվել է Նոբելի կողմից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







