Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:19

Գերմանիան կասեցնում է զենքի վաճառքը դեպի Թուրքիա

Գերմանիայի կառավարությունը կասեցնում է զենքի վաճառքը դեպի Թուրքիա՝ վերջինիս՝ Սիրիայի տարածքում նախաձեռնած ռազմական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի՝ Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում։

Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական ուժերի ծավալած ռազմական գործողությունների պատճառով Գերմանիայի կառավարությունը հրաժարվում է նաև նոր թույլտվություններ տրամադրել ռազմական նշանակության բոլոր ապրանքների մատակարարումների համար, որոնք հետագայում Թուրքիան կարող է կիրառել Սիրիայում», — ասել է Գերմանիայի արտաքին գերատեսչության նախարարը։

Նախարարը հավելել է նաև, որ 2016 թ.-ից ի վեր Գերմանիայի կառավարությունը խիստ վերահսկողության տակ է պահում դեպի Թուրքիա զենքերի մատակարարման գործընթացը, ինչը նախարարը կապում է նաև նույն տարում Թուրքիայի կողմից դեպի Սիրիա լայնածավալ ռազմական ներխուժման դեպքի հետ։ Սակայն այն ժամանակ Գերմանիան ամբողջապես չէր դադարեցրել դեպի Թուրքիա զենքի վաճառքի գործընթացը։

ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ 2019 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Անկարան Գերմանիայից 184,1 մլն եվրո արժողությամբ սպառազինություն է գնել՝ գերմանական զենքի գնորդների ցանկում զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

2018 թվականին Գերմանիան Թուրքիային 242,8 մլն եվրոյի ռազմական ապրանքներ է մատակարարել, ինչը կազմել է սույն տարում սպառազինությունների գերմանական արտահանման գրեթե մեկ երրորդը (770,8 մլն եվրո):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+