Վուդի Ալենը նկարահանել է 49-րդ ֆիլմը` «Աշնանային օր Նյու Յորքում»: Նկարահանումներն սկսվել են 2017թ. աշնանը, և չնայած ֆիլմն արդեն պատրաստ էր, այն դուրս չեկավ վարձույթ:
Սկսել էր հասունանալ սկանդալ` կապված 1990-ական թթ. սկզբին Մի Ֆերոուի դստեր նկատմամբ ոտնձգություններ կատարելու հետ: Նույնիսկ Amazon ընկերությունը հրաժարվեց ֆիլմի վարձույթից:
81-ամյա (ներկայումս 83-ամյա) ռեժիսորը դատական գործընթաց է սկսում` վիճարկելով ԱՄՆ-ի տարածքում ֆիլմի ցուցարդության իրավունքը:
Զուգահեռաբար ֆիլմի նկարահանումներին ներգրավված արտիստներն են սկսում հրապարակավ ապաշխարել և գումար նվիրաբերել ոտնձգությունների զոհերին աջակցող կազմակերպություններին:
Այնուամենայնիվ մինչ օրս Ալենի մեղավորությունն ապացուցված չէ, իսկ ֆիլմը արդեն դուրս է եկել վարձույթ:
Ալենը վաղուց է ֆիլմեր նկարահանում այն մասին, որ կյանքն այնպիսի երևույթ է, որում հիմնականում ոչինչ տեղի չի ունենում: Այդպիսին է և այս ֆիլմը, որի արժեքը նրանում է, որ տեղի են ունենում սովորական, ընկալելի իրադարձություններ:
Նշենք, որ արդեն նկարահանման փուլում է գտնվում Ալենի հոբելյանական 50-րդ ֆիլմը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







