Հարավային Կորեայի Խորհրդարանի ղեկավար Մուն Հի Սանը դիմել է Ռուսաստանի Դաշնության իր գործընկրոջը՝ Կորեական թերակղզու միջուկազերծման վերաբերյալ բանակցություններում օգնության հարցով: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ հարավկորեական կողմի՝ թերակղզու միջուկազերծումից հետո միայն հնարավոր կլինի հասնելու Հյուսիսային, Հարավային Կորեաների և Ռուսաստանի երկաթուղային ցանցերի միավորման և Հյուսիսային ծովային ենթակառուցվածքների զարգացման:
Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 5-ին էին Շվեդիայում տեղի ունեցել աշխատանքային բանակցություններ ԱՄՆ-ի և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության միջև Կորեական թերակղզու միջուկազերծման վերաբերյալ, սակայն հանդիպումն ավարտվել էր առանց էական արդյունքների:
Ամերիկյան կողմն իր համաձայնությունն էր տվել 2 շաբաթից վերադառնալու Ստոկհոլմ և շարունակելու բանակցությունները ԿԺԴՀ-ի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







