Հարավային Կորեայի իշխանությունները 1,8 մլրդ դոլար են պատրաստվում ներդնել անօդաչու ավտոմոբիլների և ջրածնով աշխատող մեքենաների արտադրության մեջ: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը:
Հարավկորեական առաջնորդը ելույթ է ունեցել Hyundai հետազոտական կենտրոնում հանդիսության ժամանակ, որտեղ ներկայացրել է ավտոմոբիլաշինության վերաբերյալ իր տեսլականն ու առաջատար ավտոմեքենաների զարգացման ոլորտում լիդերության հասնելու պլանները:
Որպես հաջողության օրինակ նախագահը նշել է Շվեյցարիայի հետ պայմանագիրը՝ ջրածնով աշխատող 1600 բեռնատարների մատակարարման վերաբերյալ:
Ըստ Նախագահի՝ Հարավային Կորեան ոնի առաջնակարգ տեխնոլոգիաներ. ժամանակակից միկրոսխեմաները և ՏՏ ոլորտում առկա նորարարությունները երկրին կօգնեն հասնելու առաջնորդության ավտոմեքենաշինության ոլորտում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







