ԿԺԴՀ-ի իշանությունները վերականգնել են Չինաստանի հետ սահմանից մինչև Պեկտուսան սրբազան լեռն ընկած հատվածի երկաթուղային գիծը, որը կազմում է շուրջ 70կմ: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ինչպես հաղորդում է աղբյուրը, արդեն տեղի է ունեցել երկաթուղու բացման հանդիսավոր արարողությունը, և երկաթուղին հանձնվել է շահագործման:
Այն բավական լայն հնարավորություն է ընձեռում զբոսաշրջության ոլորտի զարգացման համար: Այժմ արդեն չինացի զբոսաշրջիկները հնարավորություն են ստանում այցելելու կորեական գեղատեսիլ այս վայրը ժամանակակից պայմաններին համապատասխան, այլ ոչ թե նախկինի նման, երբ ստիպված էին լինում ավտոբուսներով հասնել այնտեղ:
Պեկտուսանը կորեերենից թարգմանաբար նշանակում է «սպիտակ գագաթով լեռ», որը Կորեական թերակղզու ամենաբարձր գագաթն է: Բարձրությունը ծովի մակերևույթից 2750մ է: Լեռը համարվում է սրբազան, քանի որ ըստ հին կորեական լեգենդի՝ ավելի քան 4 հազար տարի առաջ այս լեռան գագաթից է իջել կորեական Թանգուն պետության հիմնադիրը: Բացի այդ՝ այս լեռը եղել է հակաճապոնական գաղտնի ճամբարի թաքստոց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Թրամփը Սիրիայի դեմ մի շարք պատժամիջոցների չեղարկման մասին հրամանագիր է ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Սիրիայի դեմ որոշ պատժամիջոցների մեղմացման մասին, հայտնում է Սպիտակ տունը։ Հրամանագրում նշվում է, որ...