Բելգիայում բացվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Արտգործնախարարության մամուլի ծառայությանը:
Արտգործնախարարը ելույթ է ունեցել հանդիսավոր բացման արարողության ժամանակ` նշելով, որ ներ կենտրոնի բացումը Եվրոպայում ավելի լայն հնարավորություն է տալիս կայացման, զարգացման և տարածման համար: Նախարարը համոզմունք է արտահայտել, որ կհաջողվի հասնելու միջազգային իրավունքի լիիրավ սույբեկտի կարգավիճակի:
Բելգիայում ներկայացուցչական կենտրոնը թվով յոթերորդն է Եվրամիությունում: Նպատակն է Եվրոպայում տարածել արդարացի տեղեկատվություն չճանաչված պետության մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







