Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Brexit-ի մասին նոր համաձայնագրի շուրջ բրիտանական խորհրդարանի քվեարկության նախօրեին կոչ է արել աջակցել գործարքին, որպեսզի հոկտեմբերի 31-ին երկիրը լքի Եվրամիությանը:
Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է վարչապետի Twitter-իէջում ։
«Ընկերնե՛ր, մենք պայմանավորվել ենք Brexit-ի վերաբերյալ հիանալի նոր գործարքի մասին։ Այս նոր գործարքը թույլ է տալիս մեզ հեռանալ ԵՄ-ից երկշաբաթյա ժամկետում ՝ հոկտեմբերի 31-ին։ Այնպես որ, մենք կարող ենք կենտրոնանալ հասարակության առաջնահերթությունների վրա և միասին վերադարձնել երկիրը», — ասել է Ջոնսոնը խորհրդարանականներին և քաղաքացիներին:
Ըստ վարչապետի՝ նոր համաձայնագիրը Մեծ Բրիտանիային թույլ է տալիս «առանց ընդհատումների վերադարձնել օրենքների, սահմանների, ֆինանսների և առևտրի նկատմամբ վերահսկողությունը»:
«Ես ուզում եմ, որ մենք կատարենք Brexit-ը շաբաթ օրը, այնպես որ, մենք կարող ենք առաջ շարժվել դեպի այլ առաջնահերթություններ, ինչպիսիք են կենսամակարդակը, առողջապահական համակարգը, հանցագործությունների կրճատումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը: Եկեք իրականացնենք Brexit-ը»,- եզրափակել է բրիտանական կառավարության ղեկավարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







