Ամերիկան հյուսիսարևելյան Սիրիայից շուրջ 1000 ամերիկացի զինծառայողների է տեղափոխում դեպի արևմտյան Իրաք՝ ԻՊ-ի դեմ պայքարելունպատակով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես լրագրողներին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը, իրավիճակը շարժուն է, և ընթացքում ծրագրերը կարող են փոխվել: Միևնույն ժամանակ դեռևս պարզաբանված չէ նաև այն հարցը, թե արդյոք ԱՄՆ-ը կօգտագործի՞ իրաքյան տարածքը Սիրիայում ԻՊ-ի ահաբեկիչների դեմ գործողություններ ծավալելու կամ հարվածներ հասցնելու համար։
Ավելի վաղ Associated Press գործակալությունը հաղորդել էր, որ Վաշինգտոնը շարունակում է Սիրիայից ամերիկյան զորակազմի դուրսբերումը։ Այժմ Սիրիայում ԱՄՆ-ը մոտ «մի քանի հարյուր» մարդ ունի: Ամերիկյան զինված ուժերի ամբողջական դուրսբերման համար կպահանջվի մոտ երկու շաբաթ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







