ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում՝ հրադադարի և ռազմական գործողությունների գոտում, ամերիկյան ռազմական ուժեր այլևս չկան։
«ԱՄՆ-ի զինծառայողներ չկան մարտական գործողությունների և հրադադարի գոտիներում։ Մենք ապահովեցինք [մեզ] նավթով։ Զինվորներին տուն ենք բերում»,- գրել Է ԱՄՆ-ի նախագահը Twitter-ում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Դեռևս հոկտեմբերի 13-ին Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մոտ 1000 ամերիկացի զինծառայողների Սիրիայի հյուսիսից դուրսբերման գործընթացը մեկնարկել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







