Ամերիկյան ուժերը ոչնչացրել են Սիրիայում գտնվող իրենց ռազմակայանը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այստեղ գտնվում էր ռազմատրանսպորտային նշանակության ինքնաթիռների թռիչքուղին։
SANA գործակալության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի զինվորականները քանդել են սեփական բազան, որտեղ գտնվում էր ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքուղին եւ ուղղաթիռային հարթակը:
Աղբյուրը հայտնում է, որ ռազմակայանը ամբողջությամբ ոչնչացվել է ամերիկյան զորակազմի՝ Սիրիայի հյուսիս-արևելքից դուրս գալուց հետո։
SANA-ի տվյալներով ՝ ամերիկացիները մոտ ժամանակներս պատրաստվում են տարհանել իրենց զորքերը նաև Life Stone անվանմամբ բազայից, որը գտնվում է Հասեկե նահանգի Եփրատ գետի ամբարտակներից մեկի հարևանությամբ:
Նշվում է նաև, որ մի քանի օր առաջ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերն ամբողջությամբ ոչնչացրել են Սիրիայի հյուսիսում՝ Հալեպից 150 կմ հեռավորության վրա գտնվող Այն Էլ Արաբա (հայտնի է նաև որպես Քոբանի) քաղաքում գտնվող իրենց ռազմակայանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







