Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:34

Լիբանանի կառավարությունը 50%-ով կկրճատի նախարարների և պատգամավորների աշխատավարձերը

Լիբանանի կառավարությունը մտադիր է 50%-ով կրճատել նախարարների և պատգամավորների աշխատավարձերը ՝ ի պատասխան քաղաքացիների շրջանում բռնկված զանգվածային բողոքների ալիքի: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում կատարելով վարչապետ Սաադ Հարիրին, որը կառավարության նեղ կազմի նիստում ներկայացրել է իր հակաճգնաժամային ծրագիրը։

Ըստ բարեփոխումների այս պլանի՝ Լիբանանի կառավարությունը 25 տոկոսով կավելացնի բանկերի և ապահովագրական ընկերությունների հարկերը, ինչպես նաև մասնավոր հատվածին կփոխանցի հեռահաղորդակցության ոլորտը։

Հարիրին նաև հայտարարել է, որ մտադիր է չեղյալ հայտարարել բոլոր ընդունված որոշումները պետական հատվածի աշխատողներին և զինծառայողներին սոցիալական վճարումների և կենսաթոշակների կրճատման առնչությամբ, որոնք էլ պատճառ են դարձել զանգվածային դժգոհության։

Տնտեսության կայունացմանն ուղղված հրատապ միջոցառումների իրականացման նպատակով Լիբանանի Կենտրոնական բանկը և առևտրային բանկերը կառավարությանը կտրամադրեն 3,5 մլրդ դոլար:

Ըստ Al Hadath հեռուստաալիքի տվյալներ ՝ այս բողոքի ակցիաներին մասնակցել է 1,5 մլն մարդ։

Բեյրութի կենտրոնում շաբաթ օրը կայացած հանրահավաքի ժամանակ ընդունված հայտարարության մեջ ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը, խորհրդարանի լուծարումը և Լիբանանում արտահերթ ընտրությունների անցկացումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+